
«Տաղարան» համույթի բացառիկ երեկոն՝ նվիրված Բախի և Հենդելի 340-ամյակներին
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 13-ին` ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա ինքնատիպ համերգով՝ նվիրված բարոկկո հանճարներ Յ. Ս. Բախի և Գ. Ֆ. Հենդելի 340-ամյակներին։
Համերգը կղեկավարի համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։
Համերգի շրջանակում կլինի Հայաստանյան երկու պրեմիերա՝ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի Կոնցերտը՝ երգեհոնի և նվագախմբի համար ռե մինոր, op.7, N 4 և Յոհան Սեբաստիան Բախի Կանտատը՝ «Միթքն ու հոգին շփոթված են», BWV 35։
Մենակատարներ՝ Լուսինե Մարկոսյան (մեցցո սոպրանո), միջազգային մրցույթների դափնեկիր, Թերեզա Ոսկանյան (երգեհոն), Նարինե Ղուկասյան (սաքսոֆոն), Աշխեն Գասպարյան (թավջութակ)։
Ծրագրում ներառված են նաև Գ. Ֆ. Հենդելի և Յ. Ս. Բախի այլ հայտնի ստեղծագործություններ։
Այս երեկոն բացառիկ հնարավորություն է վայելելու եվրոպական բարոկկո երաժշտության անգերազանցելի ստեղծագործությունները՝ կենդանի կատարմամբ։