Բացել լրահոսը Փակել լրահոսը
Elvina Makaryan Tribute
A A
Մշակույթ

Հարգանքի տուրք Էլվինա Մակարյանին․ տրիբյուտ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում

«Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին
Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Էլվինա Մակարյան
տրիբյուտ» խորագրով համերգը։

Էլվինա Մակարյանը հայ երգարվեստի հայտնի ու սիրված ներկայացուցիչներից
էր, ով իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նվաճել է համընդհանուր
ճանաչում իր տպավորիչ ձայնով, կատարողական վարպետությամբ ու հմայքով։
Նրա երգերը մինչ օրս համարվում են սիրված հիթեր ու մշտապես գտնվում են
լսարանի ուշադրության կենտրոնում։

Այն, ինչ Էլվինա Մակարյանը ներմուծել է հայկական երաժշտություն՝ թե՛ իր
յուրօրինակ ոճով, թե՛ ստեղծագործական մոտեցմամբ, թողել է անգնահատելի
հետք մեր երաժշտության պատմության մեջ։ Էլվինա Մակարյանին համարում
էին հայկական Էդիտ Պիաֆ՝ փոքրահասակ, հզոր ձայնով, ուժեղ էներգիայով: Նա
խորհրդանիշն էր ճաշակով ու բարձրաճաշակ հայկական երաժշտության:
Մակարյան Էլվինան 14 տարեկանում սկսեց ու շարունակեց ընդամենը մեկ
առաքելություն` նա հետևում էր բնության կանչին և պարտական էր իր
տաղանդին ու երգարվեստին։

Համերգի ընթացքում կհնչեն սիրված երգչուհու լավագույն երգերը Սրբուկի,
Իլոնա Սագիյանի, Սեդա Սեյրանյանի և Անահիտ Շահբազյանի կատարմամբ,
Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի
ուղեկցությամբ, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան։

Սպասվում է անմոռանալի և տպավորիչ երեկո։