Բացել լրահոսը Փակել լրահոսը
481670102_966713875647545_6029819854962515281_n
A A
Պաշտոնական

ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՊՆ հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:  

Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ:

Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել են իր իրավունքների իրացման հնարավորությունները: Նշվել է, որ Պաշտպանը մշտապես հետևողական ու արձագանքող է զինծառայողների և նրանց ծնողների բարձրացրած խնդիրներին:

Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողի բուժման ու փորձաքննության հետ կապված հարցեր:

Զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բուժօգնության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական բնույթ: