
A
A
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի և պաշտպանության հարցերով կցորդի հետ քննարկվել են պաշտպանական համագործակցության և անվտանգության հարցերը
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 6-ին ընդունել եմ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։