Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մեծ էկրան բարձրացավ Վազգեն Սարգսյանի մասին պատմող «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը (լուսանկարներ)

Ֆիլմ Վազգեն Սարգսյան մարդու, որդու, հորեղբոր, հայրենիքի պաշտպանի եւ քաղաքական գործչի մասին։ 

Երեկ՝ մարտի 5-ին, Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, մեծ էկրան բարձրացավ  «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը։

Իրական փաստերի հիման վրա նկարահանված Ֆիլմում ներկայացվում են Վազգեն Սարգսյանի կյանքի գրեթե բոլոր փուլերը։ 

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը։ Ֆիլմի պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց՝ հորեղբայրը շատ կզայրանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել՝ ասում է՝ չէր սիրում, երբ իրեն նվիրված կենացներ էին խմում, իրեն նվիրված երգեր էին երգում։ 

Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորում է դերասան Խորեն Լևոնյանը։ Խոսելով իր և Սպարապետի արտաքին նմանության մասին՝ դերասանը նշեց, որ փորձել է չկրկնօրինակել Վազգեն Սարգսյանին։

«Փորձել եմ նյարդը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին»,- ասաց նա։

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև բեմադրող ռեժիսորն է։