A
A
Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին. ՆԳՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։