Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-03_17-18-53
A A
Պաշտոնական

Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 3-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև  Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: