Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zarif_030616
A A
Քաղաքականություն

Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հուսով եմ, որ իմ հրաժարականով կվերացվեն ժողովրդի կամքին և կառավարության հաջողությանը խոչընդոտելու պատրվակները։  Վերջին 40 տարիների ընթացքում ես կրել եմ բազմաթիվ վիրավորանքներ և զրպարտություններ՝ ազգային շահերը առաջ մղելու համար իմ համեստ դերակատարման համար»,- գրել է նա: