Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-02_18-55-16
A A
Պաշտոնական

Խցանման պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը  ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մարտի 2-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Խցանման պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը  ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: