Բացել լրահոսը Փակել լրահոսը
Изображение WhatsApp 2025-02-28 в 15.07.59_3d682321
A A
Պաշտոնական

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

Փետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 ավտոմեքենա)։

Փրկարարները կարգավորել են երթևեկությունը․ խցանման մեջ հայտնված ավտոմեքենաները շարունակել են ընթացքը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ Արագածի ՃՇՇ-ի կողմից ճանապարհի մաքրման աշխատանքների իրականացումը։