
Երևանի քաղաքապետի հյուրերը Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի աշակերտներն էին
Աջակցիր «Ա1+»-ինԳիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների առիթով Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի աշակերտներին: Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ պատանիները շրջել են քաղաքապետարանում, այցելել խորհրդակցությունների ու նիստերի դահլիճներ, ծանոթացել Երևանի ավագանու ու քաղաքապետարանի գործունեությանը:
Խոսելով Երևանում նախաձեռնված ծրագրերի մասին՝ քաղաքապետ Ավինյանը աշակերտներին է ներկայացրել ներդրված էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման, տեղեկատվության թվայնացման ու երևանցիներին մատուցվող ծառայությունների տեսանկյունից, խնդիրների բարձրաձայնման գործում էլ քաղաքապետը կարևորել է «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը: Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկները: