A
A
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, «Ազատությանը» փոխանցեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - նշեց նա:
Դեռ կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ չեն ստացել: Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ հերթական առաջարկները՝ իր տեսակետները ներկայացնելով ընդամենը երկու չհամաձայնեցված հոդվածների շուրջ։
Տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ առաջարկները մոտ 3 ամիս առաջ էին ներկայացվել Ադրբեջանին: