A
A
Հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ ՊՆ մամուլի քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ինՀոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը:
Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել:
Ցավակցում և վշտակցում ենք հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին։
Արամ ԹՈՐՈՍՅԱՆ
ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ