Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստեղծվել է կեղծ կայքէջ, հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ»․ Երևանի քաղաքապետարան

Պաշտոնական

Իրազեկում

Սիրելի՛ երևանցիներ,

🔷Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։

🔷Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն