Բացել լրահոսը Փակել լրահոսը
480567097_1023198586509027_8175475244870778489_n
A A
Պաշտոնական

Իրավիճակը՝ ճանապարհներին

Փետրվարի 21-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Էջմիածնի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր -Ստեփանավան, Ախուրյանից մինչև Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար-Ջուջևան, Ուշիից մինչև Ապարան ճանապարհահատվածները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
 Երթևեկության անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են պարեկային ծառայության հետ համագործակցաբար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Աշոցքի, Ամասիայի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածում, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
✔️Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
✔️Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
✔️Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: