
A
A
Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ամասիայի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ, Քուչակ-Միրաք ճանապարհահատվածներում, Սարավանի, Սպիտակի լեռնանցքներում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: