A
A
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինՎիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Երկկողմ կարեւորվել են տարածաշրջանի ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը, այդ մասին հայտնում են ԱԺ-ից։