Բացել լրահոսը Փակել լրահոսը
480797965_1058823352953714_395205947384842226_n
A A
Պաշտոնական

Պապոյանը Դուբայում մասնակցել է «GULFOOD-2025» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի ցուցահանդեսին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում Դուբայ քաղաքում մասնակցել է «GULFOOD-2025» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի 30-րդ ցուցահանդեսին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

 «Gulfood 2025»-ը տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից է, որին մասնակցում են ավելի քան 5500 ցուցադրող 129 երկրից։

Հայաստանը մասնակցում է երկու ազգային տաղավարով՝ ներկայացնելով 30 հայկական ընկերության արտադրանք։

Գևորգ Պապոյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տաղավարներում ներկայացված արտադրանքին։ Նախարարը հետաքրքրվել է մասնակիցների տպավորություններով և լսել նրանց առաջարկները մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ցուցահանդեսի մասնակիցները մեծամասամբ ընդգծել են նման ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը միջազգային հարթակներում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացման և առաջմղման տեսանկյունից։

🖇 Միջազգային առևտրի կենտրոնը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, աջակցում է «Gulfood 2025» ցուցահանդեսում հայ գործարարների արդյունավետ մասնակցության նախապատրաստման, ինչպես նաև թեյ և չիր արտադրող հայկական ընկերությունների ներկայացուցիչների համար գործարար հանդիպումների կազմակերպման հարցերում։