Բացել լրահոսը Փակել լրահոսը
475123792_1008794071273945_836935983751454158_n
A A
Պաշտոնական

Մեքենայից խոշոր գումար գողացած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել գողոնը

Փետրվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ փետրվարի 16-ի ժամը 23-ից փետրվարի 17-ի ժամը 8.40-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին և գողացել մեկուկես միլիոն դրամ և 100 հազար ռուբլի։
 
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է մեքենայատիրոջ մտերիմը՝ Դանիել Վարուժանի փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, խոստովանել արարքը և ներկայացրել գողոնը։
 
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: