Հակոբ Արշակյանը ԱՏՁՄ 24-րդ համաժողովում խոսել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին։
📌 ԱՏՁՄ-ն միավորում է 200-ից ավելի տեղական և միջազգային ընկերություններ, որոնց նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների առաջատար կենտրոն։
🔹 Տեխնոլոգիական ոլորտի զարգացում
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ԲՏԱ ոլորտում համախառն շրջանառությունը աճել է 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2,6%-ից հասել է 7,6%-ի։
🔹 Գիտության ու կրթության ներդրումները
✅ Գիտության ֆինանսավորումը վերջին հինգ տարիներին աճել է 3,5 անգամ
✅ ԲՏԱ նախարարության համընդհանուր բյուջեն՝ 5,5 անգամ
🔹 Ապագայի ծրագրեր
ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է գիտության, կրթության և արդյունաբերության կապի ամրապնդումը, ինչպես նաև ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումը։ ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի շրջանակում մշակվում են առաջնահերթ հինգ ուղղություններով ծրագրեր․
🔹 Արհեստական բանականություն
🔹 Միկրոէլեկտրոնիկա
🔹 Ռոբոտաշինություն և ավիատիեզերական տեխնոլոգիաներ
🔹 Քվանտային տեխնոլոգիաներ
🔹 Բիոտեխնոլոգիա
📍 Հակոբ Արշակյանը հաջողություն է մաղթել ԱՏՁՄ-ին՝ նշելով, որ պատրաստ է աջակցել պետության և ասոցիացիայի փոխգործակցությանը։