Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի հետ։
 
📡Քննարկվել են կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։
 
🤝Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրանի հանգուցային աշխարհագրական դիրքը՝ Ասիայի և Եվրոպայի միջև համացանցային կապուղիների ապահովման տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի կրթական ծրագրերի շրջանակում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ այցերի և հանդիպումների անցկացման կարևորությունը։