Բացել լրահոսը Փակել լրահոսը
post_1739952664173995266467b59218c99de
A A
Պաշտոնական

Աբու Դաբիում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ու ԱՄԷ պաշտպանության պետնախարարը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ:

Նախարար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու տեսլականը, իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու  հեռանկարները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր ձևաչափերով փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։