Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ
A A
Պաշտոնական

ՊՆ զորամասի ճաշարանում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից: 

«ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան:

Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ի լրումն հրապարակված հաղորդագրության
Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին:
 
ՀՀ ՊՆ