Բացել լրահոսը Փակել լրահոսը
477793385_1057899929697264_5151887489451741451_n
A A
Պաշտոնական

Հայաստանում Ռուսաստանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել ականավոր դիվանագետների շիրիմներին

Փետրվարի 10-ին Երևանի կենտրոնական «Թոխմախ» գերեզմանատանը, Դիվանագիտական աշխատակցի օրվա միջոցառումների շրջանակում, Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները, ըստ ավանդույթի, ծաղիկներ խոնարհեցին Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարարությունը գլխավորած և խորհրդային դեսպանություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած ականավոր դիվանագետների շիրիմներին։

Երևանի կենտրոնում դիվանագիտական առաքելության աշխատակիցները նաև ծաղկեպսակ և ծաղիկներ զետեղեցին ռուս հայտնի դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանին։