Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (9)
A A
Պաշտոնական

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Փետրվարի 11-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբըը։ Պարզվել է, որ բախվել են «Lada» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոպահեստամասերի խանութի ցուցափեղկին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս և ուղևոր Խ․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։