Բացել լրահոսը Փակել լրահոսը
475982651_932720505614872_5409333573742154861_n
A A
Պաշտոնական

«Արմավիր» ՔԿՀ-ում ունենալու ենք 100 մահճակալային ֆոնդ ունեցող բուժհաստատություն․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է․

Ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները և կարիքները քննարկելու նպատակով հանդիպում ունեցա գործընկերոջս` Սրբուհի Գալյանի հետ:
 
Արդարադատության նախարարությունում երկու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անդրադարձել ենք ազատազրկվածների բուժօգնության կազմակերպմանը, դեղապահովմանը, հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատմանը, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերին:
 
Առաջիկայում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունենալու ենք 100 մահճակալային ֆոնդ ունեցող բուժհաստատություն, որտեղ տրամադրելու ենք համալիր բուժօգնություն: Այս քայլով ազատազրկվածերի`քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխելու գործընթացը էականորեն կրճատվելու է:
Նշեմ, որ այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնը վերազինման փուլում է, շահագործվելու է գարնանը: