Բացել լրահոսը Փակել լրահոսը
05.02.25
A A
Քաղաքականություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանրային կապերի բաժին