
A
A
Ի՞նչ հնարավորություն է ապահովում հարկ վճարողների համար նոր համակարգը
Աջակցիր «Ա1+»-ինՀարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգը հարկ վճարողների համար ապահովում է հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առավել պարզեցված և համակարգված գործընթաց։
Ինչպե՞ս է իրականացվում հարկային պարտավորությունների հաշվառումը
Նոր համակարգում հարկ վճարողների հարկային պարտավորությունները և դեբետային գումարներն էլեկտրոնային եղանակով հաշվառվում են երկու տարբեր անձնական հաշվի քարտերում․


Այսինքն իրականացվում է հարկային պարտավորությունների և դեբետային գումարների առանձնացված հաշվառում՝ հարկատեսակների և վարչական ակտի անձնական հաշվի քարտերի միջոցով։
Ո՞ր պարտավորություններն են հաշվառվում հարկատեսակների անձնական հաշվի քարտում
Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառվում են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները: Հարկային պարտավորություններն ու դեբետային գումարները հաշվառվում են հարկային հաշվարկների ներկայացման օրով:

Վարչական ակտի անձնական հաշվի քարտում հաշվառվում են հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորություններն ու դեբետային գումարները՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը:

Ճշտված հարկային հաշվարկների ներկայացման դեպքում` հարկային պարտավորությունների ճշտումները հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառվում են ճշտված և նախորդ հաշվարկներում արտացոլված գումարների տարբերության չափով (դելտայով)։

ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումն (պակասեցումը) իրականացվում է ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե այդ ներմուծման համար փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմին և ԱԱՀ-ի գումարները վճարվել են ներմուծման ամսում։

Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորություններն ինքնաշխատ եղանակով մարվում են հարկի կամ վճարի վճարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետում։

Մինչև հարկի կամ վճարի վճարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ հարկ վճարողը` իր ցանկությամբ, կարող է մարել հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորությունները, որոնց վճարման վերջնաժամկետները դեռ չեն լրացել: Տվյալ դեպքում հարկ վճարողի կողմից կիրառված համապատասխան ծրագրային հրահանգի միջոցով մարվում են հարկային պարտավորությունները` հարկ վճարողի կողմից ընտրված հերթականությամբ:

Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի մասով հարկային պարտավորությունները նախևառաջ մարվում են հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված՝ համապատասխանաբար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող (դեբետային) գումարներից, այնուհետև՝ միասնական հաշվում առկա գումարներից։

Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որոնք Կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխան համարվում են ռիսկային, կարող են ուղղվել հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված` համապատասխանաբար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը:

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որոնք Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան համարվում են ռիսկային, միասնական հաշվին կարող են մուտքագրվել հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում:
Այն դեպքում, երբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան չեն համարվում ռիսկային, միասնական հաշվին մուտքագրումը կատարվում է․



Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվելու դեպքում՝ միասնական հաշվին կարող են մուտքագրվել, եթե հարկ վճարողը դիմում է (դիմումի ձևը և լրացման կարգը) ներկայացնում հարկային մարմին և հարկային մարմնի ուսումնասիրությամբ այն համարվում է հիմնավորված:

Վարչական ակտի անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորությունները մարվում են վարչական ակտի միասնական հաշվից՝ ինքնաշխատ եղանակով:

Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորությունների մարման համար վճարումը կատարվում է գործող՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։
Վարչական ակտի անձնական հաշվի քարտում հաշվառված վարչական պարտավորությունների մարման համար վճարումը կատարվում է 2025թ. հունվարի 1-ից գործող` 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին։

2025 թ․ հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հաշվառված և չկատարված հարկային պարտավորություններն ու դեբետային գումարները հաշվառվում են․


Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ Հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը գործարկվել է 2025 թվականի հունվարի 1-ից։