Բացել լրահոսը Փակել լրահոսը
mlsa
A A
Պաշտոնական

Ջեյմս Ռոբինսոնը հետաքրքրություն է արտահայտել Հայաստան այցելելու վերաբերյալ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել տնտեսագիտության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ռոբինսոնի հետՍաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել տնտեսագիտության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ռոբինսոնի հետ։

Վերջինս Նոբելյան մրցանակը կիսում է աշխարհահռչակ հայազգի գիտնական Դարոն Աճեմօղլուի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ․ Աճեմօղլուն ու Ռոբինսոնը «Ինչո՞ւ են ձախողվում պետությունները» (Why nations fail) համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։

Հանդիպման ընթացքում Ջեյմս Ռոբինսոնը անդրադարձել է մարդկային կապիտալի զարգացման, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճի և աշխատուժի առաջարկի վերաբերյալ մի շարք հարցերի. գերակայություններ, որոնք ընկած են ՀՀ զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարության հիմքում։

Հանդիպման ավարտին Ջեյմս Ռոբինսոնը հետաքրքրություն է արտահայտել Հայաստան այցելելու վերաբերյալ։