A
A
Նման բան չկա․ բանկային գաղտնիքի մասին․ Թունյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է․
«Բանկային գաղտնիքի մասին
Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ:
ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ
Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):
Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:
Մի հավատացեք ապատեղեկատվությանը»։