A
A
Ադրբեջանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՌԴ-ն ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին. Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինՌուս-ադրբեջանական լարվածության հերթական փոխհրաձգության պայմաններում Ադրբեջանը նոր մեղադրանք է հնչեցրել պաշտոնական Մոսկվայի հասցեին` հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայելուց հետո, դիվանագիտական բեռի անվան տակ, ՌԴ-ն ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ճի՛շտ է, մեղադրանքն այն համատեքստում է, որ ՌԴ «մեղավորությունը» դեպի Արցախ այդ ապրանքների մուտք գործելն է, սակայն համատեքստում կարելի է կարդալ, որ դա հենց ՌԴ նախաձեռնությամբ է եղել:
Սա մեզ համար բավականին ուշագրավ թեմա է ոչ այնքան ռուս-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքների, որքան 2020-23 թվականներին ՌԴ-ի` Արցախի նկատմամբ դրսևորած հնարավոր աջակցության համատեքստում, ինչը դեռ պետք է ամբողջությամբ հասկանալ:
Ավելի վաղ էլ Բաքվից մեղադրանք էր հնչել Ադրբեջանում գործող «Ռուսական տան» հասցեին, որին վերագրեցին ՌԴ հետախուզական աշխատանքների գործառույթ:
Հիշեցնեմ, որ երկու երկրների միջև վերջին քաղաքական, տեղեկատվական «փոխհրաձգության» առիթն ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի` ՌԴ օդային տարածքում վթարն էր, որի թեման դեռ երկար ժամանակ նստվածք կթողնի երկկողմ հարաբերություններում:
Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի:
Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կա խնդիր կամ խնդիրներ, որտեղ ադրբեջանցիները կոմպրոմիսներ են ակնկալում կա´մ Բաքվում համարում են, որ ռուսական կողմից էական սպասելիքներ Հայաստանի հարցում այլևս չկան և գործում են ըստ ավանդական քաղաքական գծի, որն այս փուլում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակ, առավել ևս` դաշնակցային, չի ենթադրում»։