Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել. Օհանյան (տեսանյութ)

Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրատեսական չի համարում այսօրվա խաղաղության օրակարգը։ Այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարներին։

«Կարծում եմ, որ խաղաղության գնում են և ձգտում են բոլորը։ Ընդդիմությունն էլ է ձգտում։ Ես որպես նաև ոգով զինվորական միշտ ասել և այսօր էլ կրկնում եմ, որ ով կարող է ավելի շատ ուզել խաղաղություն, եթե ոչ այն մարմինը, որը առաջինն է տուժելու մարտական գործողություններից։ Ես նկատի ունեմ բանակը և զինվորականները։ Բայց, կարծում եմ, որ այսօրվա խաղաղության օրակարգը իրատեսական չէ և խաբկանք է հայ ժողովրդի համար»,- նշեց Օհանյանը։