ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը, որի շրջանակում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակում իրականացման ընթացքը և առաջիկա հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներ:
Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ՆԳ նախարարության ենթակա երեք ծառայություններում ՄԱԿ-ի գործակալությունների հետ աշխատանքը՝ միաժամանակ անդրադարձել է հետագա համագործակցության ամրապնդմանը և համակարգված աշխատանքին։ Նա, մասնավորապես, ընդգծել է կարողությունների զարգացման, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության կարևորությունը։ Հանդիպմանը ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։