Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Փաշինյանն ընդունել է Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին:

 

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի:

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

 

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ: