Բացել լրահոսը Փակել լրահոսը
475259187_579367588395403_6319167118990888525_n
A A
Պաշտոնական

ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

 
🗓️ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։
 
🤝 Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։
 
🪪 ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության որդեգրած սկզբունքները՝ կարևորել է այդ համատեքստում թվայնացման համակարգերի ներդրման, տվյալների պաշտպանության ու հանրային անվտանգության ապահովման ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
 
🤝 Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։