Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն

Եկամուտի հայտարարագրման կարգը փոխվեց․ ԵՄ արտահանողները կօգտվեն պետական օգնությունից (տեսանյութ)

Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․

  • Եկամուտների հայտարարագրման կարգում փոփոխությունը,
  • Հայաստանում ընտանիքների եկամուտների բաշխումը,
  • Դեպի ԵՄ երկրներ արտահանողների համար արտոնությունը,
  • Եվ շրջանառության հարկի չափը վերանայելու պահանջը

 

Եկամուտների հայտարարագրման մասին

Եկամուտների հայտարարագրման կարգը փոխվեց, ինչպես և կանխատեսում էինք նախորդ թողարկմանը։ Հիմա արդեն կարիք չկա լրացնել բոլոր այն մասնավոր փոխանցումները, որոնք չեն գերազանցում 300 հազար դրամը։ Խոսքը ընկերներին, հարազատներին փոխանցած գումարների մասին է, ոչ թե աշխատավարձերի։

Հայտարարագիր լրացնողների համար լինելու են որոշակի դրական լուրեր՝ եկամտահարկի վերադարձի տեսքով։ Եթե հայտարարագիր ներկայացնողը իր կամ ընտանիքի համար կրթական կամ առողջապահական ծախսեր է արել 2024 թվականին, կարող է ընդհանուր մինչև 100 հազար դրամ գումար հետ ստանալ իր վճարած եկամտահարկից։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

Լուրերի մասին

Երևանի տրանսպորտի սակագինը կարող է փոխվել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն հայտարարել է, որ փետրվարին քննարկելու են, օրինակ, 10 ուղևորություն կրող տոմսը 2200 դրամից դարձնել 2000 դրամ, ժամկետը 30 օրվա փոխարեն դարձնել 45 օր և այլն։

Ոսկու շուկայի և Գնունու շուկայի տնտեսվարողները այս շաբաթ ցույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց։ Բողոքել են շրջանառության հարկի բարձրացումից․ այս տարի այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։ Ոսկերիչները և վաճառականները պնդում են, որ դա իրենց աշխատանքն անհնարին է դարձնում, քանի որ չեն կարող բարձր հարկեր վճարել։

Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։

 

Եկամուտների չափերի մասին

Որքա՞ն է Հայաստանում ամենահարուստների և ամենաաղքատների միջև եկամուտների տարբերությունը։ Այս և հարակից հարցերին վերլուծությամբ անդրադարձել է տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։

Վերլուծությունը դիտեք տեսանյութում։

ԵՄ արտահանման մասին

Կառավարությունը որոշել է հարկատուների գումարով լավություն անել դեպի Եվրոպա արտահանողներին, ժամանակավոր։ Էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ՝ դեպի Եվրամիության երկրներ ու Մեծ Բրիտանիա արտահանումների մեջ մեծ թվով ապրանքների մաքսատուրքերը իր վրա է վերցնում Հայաստանի բյուջեն։

Հայաստանի ու եվրոպական երկրների միջև արտաքին առևտրի տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ GSP+ համակարգի չեղարկման հետևանքները միանշանակ չեն եղել։ Որոշ երկրների դեպքում աճ կա, որոշ դեպքերում՝ նվազում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։ Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։