A
A
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անն-Մարի Դեկոտի հետ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
«Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն ու երկու ժողովուրդներին միավորող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։
Երկկողմ հարուստ օրակարգից զատ՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին և տարածաշրջանային հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։