Բացել լրահոսը Փակել լրահոսը
AGN
A A
Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Գազայում հրադադարի հաստատելու մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի պատանդների և գերիների ազատ արձակումը։

Այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

Միջազգային համայնքի, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին, բարձր են գնահատվում: