Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Քարկոփը շուտով տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ կունենա (տեսանյութ)

Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ, հայտնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
 
2024 թվականի մայիսին հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։
 
Հունական կողմի աջակցությամբ մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել են Հայաստան և այս պահին իրականացվում է կամրջի տեղադրման վերջին աշխատաքները։
 
Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։