A
A
Շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է․ քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա:
Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։
Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել է և ծածկվել հողաշերտով:
Այս քայլերը միտված են մեր երեխաների առողջության ու անվտանգության պահպանմանը: Հետևողական ստուգումները լինելու են: