Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tigran-Xachatryan
A A
Պաշտոնական

Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա շահերի պաշտպան Վահագն Քեշիշյանը։

«Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վ. Մելքոնյանի որոշմամբ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Քեշիշյանը:

Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։