Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով
Աջակցիր «Ա1+»-ին2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով:
Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:
Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը: Ստացված առաջարկները քննարկելու է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]:
Առաջարկը պետք է ներառի՝
- հակիրճ բովանդակություն (առավելագույնը 2 էջ),
- նախահաշիվ,
- տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
- տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
- տեղեկատվություն դիմումատուի վերաբերյալ (կազմակերպություն, հասցե, էլհասցե, հեռախոսահամար):
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն (հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյան):
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ