Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 4-ը դեկտեմբերի․ ԵԿՄ-ն պահանջում է Քոչարյանի հրաժարականը (տեսանյութ)

1990-ի այս օրերիմն դեռ հնարավոր է հաշվել հայ-ադրբեջանական բախումների սահմանային միջադեպերը: Գորիսի Տեղ գյուղում ադրբեջանցիներն ուղղակի ոչնչացրել են տեղացիներից մեկի անասնաֆերման իր անասուններով եւ տունը: Այս անգամ մարդկային զոհեր չեն եղել: Սեպտեմբերից մինչեւ այսօր ադրբեջանցիները սպանել են 11 մարդու, նրանցից 9-ը հովիվներ են, արձանագրվել է անասնագողության 14 դեպք՝ մոտ 4 հազար գլուխ:

1997-ի դեկտեմբերի 3-ին տպագիր ԶԼՄ-ների գործադուլը շրջանցել էր մի քանի թերթ: Հաջորդ օրը մի քանի թերթ լույս էր տեսել: Հիշեցնենք, որ թերթերը կառավարությունից պահանջում էին չեղյալ համարել իրենց վրա դրված նոր հարկերը: Ի դեպ,այսօր իր աշխատանքներն է դադարեցնում Արմենպրեսը, այն մոտ մեկ ամիս առաջ էր լուծարվել: Գրասենյակում ամեն ինչ իր տեղում է, մարդկանցից բացի: Նրանք սպասում են լուծարային հանձնաժողովի աշխատանքներին, ձախողվել է բաժանորդագրական կամպանիան:

1998-ի դեկտեմբերի 4-ին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Էդվարդ Եգորյանն այն տպավորությունն ունի, որ նախագահ Քոչարյանը եւ մյուս իշխանավորները փորձում են ցույց տալ, թե Տեր-Պետրոսյանի իշխանության հետ կապ չեն ունեցել: Էդվարդ Եգորյանն ընդունում է, որ այդտեղ իր մեղք կա եւ: Գործող իշխանություններին դա դուր է եկել:

1998-ի այս օրերին հայաստանյան շատ ընտանիքներում հիմնական սնունդը հացն է: Շիրակի մարզի գյուղերից մեկում խանութից հացը գնելու փոխարեն գնում են ալյուր: Կենսաթոշակն ու նպաստը հերիքում է դրան: Գյուղացիների հաց թխելու արարողությունն արտառոց է՝ թոնիրը այս մետաղյա տակառներն են, իսկ վառելիքը՝ դաշտի փուշը: Սրանց համար գումար պետք չէ:

1999-ի այս օրերին Երկրապահները արտահերթ համագումար են հրավիրում: Նրանք հավաքվել էին որոշելու, թե ի՞նչ անել Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո: Ռոբերտ Քոչարյանը համագումարին չի մասնակցում: Նրա դեմ տրամադրությունները սրված են եւ բուռն:

1999-ի դեկտեմբերի 4-ին լրանում է հոկտեմբերի 27-ի զոհերի մահվան քառասունքը: Խորհրդարանում քվորում չկա, նիստը չի կայանում: Խորհրդարանի կուլիսների թեման արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունն է: «Հոկտեմբերի 27-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հնարավոր են նոր ձերբակալություններ»,-1999-ի դեկտեմբերի 4-ին հայտարարում է զինվորական դատախազ եւ գործի նախաքննությունն իրականացնող Գագիկ Ջհանգիրյանը: Շրջանառության մեջ կա 10 վարկած, որոնցից ոչ մեկն այս օրվա դրությամբ չի հերքվել:

Սիդնեյի օլիմպիադայում Հայաստանի մարզիկների խայտառակ ելույթները դեռ չեն քննարկվի Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի այս նստաշրջանում: Կոմիտեի նախագահ Բենուր Փաշայանը սակայն հրաժարական է տալիս: Հեռանալուց առաջ նա առաջարկում է, որ կառույցը ղեկավարի սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Իշխան Զաքարյանը: Թեկնածուներից մեկը դեմ է։ 2000-ի դեկտեմբերի 4-ին խորհրդարանի ղեկավար Արմեն Խաչատրյանի համար իսկական տառապանք է Ազգային Ժողովում քվորում ապահովելը: Ամեն քվեարկությունից առաջ նա 5-ից 10 րոպե պատգամավորներին հրավիրում է դահլիճ։ Մարտի 1-ի զոհերի հարազատներին խիստ զարմացրել է ժամակավոր հանձնաժողովի ձեւավորման հարցում իշխանություններին զիջելու Գագիկ Ջհանգիրյանի պատրաստակամությունը: Հարազատներն ասում են՝ հանրապետականին չի կարելի հավատալ, նրանք արդեն իսկ կեղծել են մարտի 1-ի դեպքերը, ինչպես թուրքերը։