Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail
A A
Հասարակություն

«Ձյունե թագուհու պատմությունը»` սառույցի վրա

Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա:

«Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Փառահեղ սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի, գեղասահորդները:

«Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։   

Սառույցի վրա երաժշտական ներկայացումը ձևաչափ է, որտեղ պրոֆեսիոնալ գեղասահքը համատեղում է դրամատիզմը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսը և բեմադրության առաջադեմ տեխնոլոգիաները: Տասնյակ համարները, որոնց թվում են գեղասահորդների  ելույթներ՝ ինչպես նաև մենապարերի և զուգապարերի սրտահույզ համարներ, որոնք արտացոլում են հերոսների ներաշխարհն ու ապրումները, կհուզեն հանդիսատեսի հոգին և կդիպչեն նրանց սրտերին:

Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներհաջողությամբ իրականացվում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթի կողմից։  

«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգայինև մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով:

«Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել են ավելի քան 20 վարպետներ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ընդ որում, դետալների մեծ մասը ձեռքի աշխատանք է: Յուրաքանչյուր կերպարի համար պատրաստվել է Էսքիզ, ընդ որում՝ ոչ մեկը։ Էսքիզներն ավելի շատ նման են նկարների, կարերի և ծալքերի համար նշումներ չկան, մնացածն արդեն այլ վարպետի աշխատանք է:

«Սովորաբար մենք ներշնչվում ենք երաժշտությունից և երգերի թեմաներից, հենց դրանց ազդեցության տակ էլ առաջանում են առաջին գաղափարները, որոնք մենք փոխանակում է թիմի հետ։ Ամենադժվարը երևակայությունը և տեխնոլոգիական պայմանականությունները համատեղելն է, որպեսզի արտիստները ոչ միայն բեմում գեղեցիկ տեսք ունենան, այլև կարողանան շարժվել, կատարել ամենաբարդ համարները: Դա բավականին երկար ճանապարհ է»։

Ներկայացման տևողությունը 1,5 ժամ է: Խորհուրդ է տրվում 2 տարեկանից բարձր երեխաների համար: Սառցե շոուն կանցկացվի անգլերեն լեզվով: