Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Տերերն այնպես են վաճառել ու վերավաճառել դրանք, որ սատանան գլուխ չի հանի․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«2021թ․ ընտրություններից անմիջապես հետո անգլիացիներն առաջարկեցին Հայաստանում կառուցել 14 ջրամբար։ Ինչո՞ւ է անգլիացին ուզում Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման վրա փող դնել։ Որովհետև հասկանում է, որ ջուրը կյանք է, որովհետև դա շահութաբեր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ, տնտեսական փոխկապակցվածությունները»։

Բայց, Արամ Սարգսյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները չընդունեցին այդ առաջարկը և կորցրին տնտեսական փոխկապակցվածության այդ հնարավորությունը։

«ՀՀ իշխանությունները չընդունեցին բազմաթիվ քաղաքական խնդիրների՝ այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության շնորհիվ։ Որովհետև մեր ռազմավարական գործն Անգլիային համարում է իր թշնամին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում