Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկապարտեզ
A A
Հասարակություն

Մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:  Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից: 

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից քննչական խմբի մի մասը մեկնում է հիվանդանոց, մի մասն էլ՝ մանկապարտեզ:

 Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է:Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: