Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ
Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին
ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝
Միշել Ռոժինի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին
Գեգինաթը։
Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է
ձևավորված, որը զարգացնելու և ընդլայնելու հեռանկարներ ունի։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են թվայնացման, լայնաշերտ կապի, արհեստական
բանականության, կիբեռանվտանգության ուղղությամբ ՀԲ առաքելության
գործունեությանը մեր տարածաշրջանում, ներառական տնտեսական աճին միտված ՀԲ
կողմից իրականացվող աջակցության և ներդրումային ծրագրերին։
Քննարկվել է լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման օրակարգի շուրջ
հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հասարակության հետ կապերի բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն