Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC01178
A A
Բիզնես

Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման երկրորդ փուլի ավարտի մասին․ այժմ նոր ցանցը գործում է Ախթալա, Բերդ, Իջևան, Մարալիկ, Մարտունի, Սևան, Սիսիան, Տաշիր, Թումանյան, Ալավերդի և Ջերմուկ քաղաքներում։ Այսպիսով, ընկերության 5G ցանցն արդեն հասանելի է 20 մարզային քաղաքներում։

Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարվա առաջնահերթություններից է և շարունակելու է առաջնահերթություն մնալ մոտակա ապագայում։ Այս ծրագրի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«Մենք արդեն մեկ տարի է ինչ անդադար աշխատում ենք մեր ցանցն արդիականացնելու ուղղությամբ, և շատ հպարտ ենք հայտարարել ևս 11 քաղաքում 5G ցանցի գործարկման մասին։ Սա մեծ ձեռքբերում է Ucom-ի մասնագետների համար և մեծ հնարավորություն մեր բաժանորդների համար, քանի որ մեր ժամանակներում որակյալ կապը կարևոր հանգամանք է Հայաստանում թվային փոխակերպման և տեխնոլոգիական զարգացման համար։ Մեր բաժանորդների կարիքները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, և խոստանում ենք, որ շարունակելու ենք մեր ծառայությունների որակը լավացնել ամեն օր», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung սմարթֆոններում ևս։

Նշենք որ, 5G ծածկույթի ընդլայնումը շարունակական է լինելու և Ucom-ը պարբերաբար տեղեկացնելու է նոր քաղաքների ընդգրկմամն մասին։ Հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

Image preview

Image preview

Image preview