Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-11-18 182636
A A
Հասարակություն

Հրաժարական է տվել Փարաքարի համայնքապետը

Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փոխանցեց «Ազատության»-ը։ Ավելի ուշ Գյուլնազարյանը հայտարարություն կանի։

Նրա հրաժարականը հաջորդել է շաբաթ օրվա սպանությանը։ Նա էլ էր շաբաթ օրը կեսգիշերին եղել վիճաբանության վայրում, որը ավարտվել էր սպանությմաբ։

Մինչև հրաժարականը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այդպես էլ չարձագանքեց համայնքապետի մասնակցությանը։

Ըստ լուրերի՝ նա էլ է վիճաբանության ժամանակ վնասվածքներ ստացել։