Բացել լրահոսը Փակել լրահոսը
64142129_0_120_1280_840_600x0_80_0_0_293ab844136cdcded8eab555422e944d
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին՝ հիշեցնելով դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ 

Դեսպանը գրառում է կատարել X-ի իր  միկրոբլոգում։

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- գրել է Դըկոտինյին։